/Ծառայություններ
Ծառայություններ2017-02-22T14:44:59+00:00

ՖԼՈՐԻՍՏԻԿԱ

Ամենաանհրապույր անկյունը գունավորվում և շողում է, երբ այնտեղ հայտնվում են ծաղիկներ: Ծաղիկներն իրենց ներկայությամբ կստիպեն ժպտալ և հիանալ անգամ ամենաանկումային տրամադրության դեպքում: Մենք ձեզ առաջարկում ենք բազմագույն և նրբաճաշակ ծաղիկներից պատրաստված ձևավորումներ ու դեկորատիվ պարագաներ: Ճաշակով և նորաոճ լուծումներով պատրաստված մեր աշխատանքները ձեզ կտանեն ծաղիկների ու գույների հեքիաթային աշխարհը:

ՏՈՐԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մարդկային մտքի թռիչքն անգերազանցելի է, իսկ երբ դրան են միանում հմուտ ձեռքերը, կարելի է իրագործել ցանկացած մտահղացում: Մեր տորթերը իրենց գայթակղիչ տեսքով կզարդարեն ձեր տոնական սեղանները, իսկ նրանց համը դուք դեռ երկար կհիշեք: Դիմեք մեզ, և մեր արհեստավարժ մասնագետները կպատրաստեն տորթեր ձեր նախընտրած ձևով և թեմայով:

ՖՈՒՐՇԵՏ

Լավ կազմակերպված գործնական հանդիպումը հաջողակ բիզնեսի գրավական է: Այդ ամենի համար ձեր կողքին են մեր փորձառու մասնագետները: Որոնք ոչ միայն ճիշտ խորհրդատվությամբ ձեզ կօգնեն, այլև սիրով կիրագործեն ձեր գեղեցիկ մտահղացումները: Մենք ունենք ձևավորման հետաքրքիր ու յուրօրինակ պարագաներ, ֆուրշետի սեղանների թեմատիկ աքսեսուարներ և բազմաթիվ խենթ ու հետաքրքիր մտքեր, որոնք ձեր ցանկության դեպքում կդարնան իրականություն: Մենք սպասում ենք ձեզ մեր սիրելի հաճախորդ:

ՍՐԱՀՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ֆետը ներկայացնում է ձեզ սրահների ձևավորման իր ծառայությունը:

Մեր նրբաճաշակ և նորավոճ դիզայներները՝ կձևավորեն և կկահավորեն ձեր սրահները: Մենք ունենք ծաղիկներով, փուչիկներով ինչպես նաև գունագեղ աքսեսուարներով ձևավորման ծառայություններ:

ՖՈՏՈ և ՎԻԴԵՈ

Ցանկացած երջանիկ և հիշարժան օր, երբ ավարտվում է, ուզում ես կրկին ու կրկին վերապրել այն: Այս հարցում ձեզ կօգնեն մեր արհեստավարժ և հմուտ ֆոտո-վիդեո նկարահանող մասնագետները, ովքեր կանմահացնեն ձեր գեղեցիկ առիթները իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Երաշխավորում ենք բարձրորակ աշխատանք, որոնք պատրաստ կլինեն ամենասեղմ ժամկետներում:

ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մենք գիտենք, թե միջոցառման պարաստվելը որքան անհանգիստ և պատասխանատու գործ է: Անհրաժեշտ է հաշվի առնել ամեն մի մանրուք, քանզի հենց այդ մանրուքների մեջ է թաքնված տոնի հմայքը: Հրավիրատոմսը փոքր, սակայն միջոցառման անհրաժեշտ մասնիկն է: Ձեր ապագա հյուրերը դեռ չգիտեն, թե ինչպիսին է այն լինելու, այդ իսկ պատճառով, թե ինչպես դուք նրանց կհրավիրեք՝ կլինի հենց Ձեր միջոցառման առաջին տպավորությունը: